Սահմանապահների համար տնակների տեղադրումն ամբողջությամբ կավարտվի մինչև նոյեմբերի վերջ: Այս մասին վստահեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով բյուջեի նախագծին, նախ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ծրագրում դեղորայքի ավելացումը:
«Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել: Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Այդ իսկ պատճառով մենք ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որ կարողանանք ապահովել»,-ասաց Հակոբյանը:
Նա, անդրադառնալով պայմաններին, որում իրականացվում է ծառայությունը, ասաց. «Պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ: Այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»:
ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը նկատեց, որ Գորիս-Որոտան հատվածում կան սահմանապահ զորքերի հենակետեր, ուղեկալներ, բայց խնդիր կա տնակների, կացարանների մասով: «Մեր սահմանապահները, ինչքանով, որ տեսնում ենք, այնքան էլ ապահովված չեն այդ կացարաններով, տնակներով: Գիտեմ, որ միջոցառումներ են իրականացվում այդ ուղղությամբ»,-ասաց նա ու հետաքրքրվեց արդյունքներով:
Հակոբյանը պատասխանեց. «Մինչև նոյեմբերի վերջ մենք կվերջացնենք բոլոր տնակների տեղադրման հարցը: Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակների մեջ են մեր զինծառայողները: Մեկ հատ անցյալ շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա: Մեկ տեղ է մեզ մնացել վրան, ինչը կվերացնենք, մինչև նոյեմբերի վերջ բոլորն ապահովված կլինեն տնակներով»:
Նա հավելեց, որ վերջերս է վերադարձել Սյունիքից՝ նշելով, զինծառայողները ճիշտ է շատ դժվարին պայմաններում են ծառայում՝ եղանակային պայմաններով պայմանավորված, բայց բավականին ապահովված են և սնունդով և հանդերձանքով: Բայց ԱԱԾ տնօրենը հանձնարարել է էլ ավելի շատ ուշադրություն դարձնել, մինչև կլինի նոր ուղեկալների կառուցման վերջը:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…