Սիրիական «SANA» լրատվական գործակալությունը հայտնում է՝ Թուրքիան լրացուցիչ ուժեր է մտցրել Սիրիա։
Ականատեսները հայտնել են, որ հոկտեմբերի 31-ի երեկոյան թուրքական ռազմական շարասյունը հասել է Հասաքե նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաս Ալ Այն շրջան։ Ավտոշարասյունը բաղկացած էր բեռնատարներից և ՆԱՏՕ-ի զրահափոխադրիչներից։
Ավտոշարասյունում եղել է նաև մեծ քանակությամբ զենք, ծանր հրետանի, նյութատեխնիկական տեխնիկա և զինամթերք։ Զենքը, որը մատակարարվել է, նախատեսված է եղել թուրքական բանակի և Անկարայի կողմից վերահսկվող սիրիական ընդդիմության համար։

















