ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումներ են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՊԵԿ նախագահին ուղղեց հետևյալ հարցը։
«10-23-ի 31-06 ծրագիրը, որի մասին դուք խոսեցիք, ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող դրամաշնորհային շրջանակներում նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շենքերի կառուցում։ Մենք ունենք 779 միլիոն հատկացված 2021-ին կամ սպասվող ծրագիրը և 2022-ի համար մեկ միլիարդ 981 միլիոն և փաստացի արդյունքային չափորոշիչ չունենք։ Ես կխնդրեի՝ դուք ներկայացնեք ըստ էության կավարտվի արդյո՞ք, այս գումարով այդ շենքը և ի՞նչ փուլում է հիմա»,-հարցրեց Գևորգ Պապոյանը։
Ի պատասխան ՊԵԿ նախագահն ասաց, որ իրենց մոտ քննարկումների ընթացքում նկատել են, որ արդյունքային չափորոշիչները միանշանակ պետք է փոփոխվեն, որպեսզի ավելի պատկերավոր լինի արդյունքային ցուցանիշները։
«Այս ծրագիրն արդեն վաղուց պետք է մեկնարկած լիներ, որոշակի պատճառներով, այդ թվում՝ Քովիդ 19 համաճարակի պատճառով մեր միջազգային գործընկերների մոտ ձգձգումներ տեղի ունեցան։ Այս գումարով չի ավարտվի, սա 2022 թվականի համար նախատեսված գումարն է։ Եթե չեմ սխալվում, ավարտը պլանավորված է 2024 թվականին։ Այսինքն՝ ամեն տարի որոշակի դրամաշնորհ և որոշակի վարկային միջոց ուղղվելու է։ Բնականաբար, Մեղրիի սահմանային անցման կետը կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է և նախատեսվում է ամբողջությամբ մաքսային պրոցեսների վերանայված տարբերակին համապատասխանող կառուցվածք»,-ասաց Ռուստամ Բադասյանը։
Այնուհետև մասնավորեցրեց, որ նախատեսվում է ավելի մեծ տարածք, ավելի հարմարավետ՝ մաքսային հսկողության համար, ավելի հարմարավետ՝ տնտեսվարողների համար։
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…