Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Լուսակն բնակավայրում ևս մոդուլային դպրոց է կառուցվում. այստեղ ևս ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ:
Արագածոտնի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակում շուրջ 540մլն դրամ արժեքի դպրոցաշինական այս ծրագրի արդյունքում Լուսակնի միջնակարգ դպրոցի 46 աշակերտները կհաճախեն բարեկարգ ու հարմարավետ կրթօջախ:
Նշենք, որ Լուսակն բնակավայրում հետխորհրդային տարիներից ի վեր դպրոցաշինության ծրագիր չի իրականացվել, աշակերտների կրթությունը կազմակերպելու համար դպրոցը տեղակայվել է բնակելի տանը:
Նորակառույց դպրոցը հագեցած կլինի հարմարավետ դասասենյակներով, առարկայական լաբորատորիաներով, մարզադահլիճով, հանդիսությունների դահլիճով, բացօթյա սպորտհրապարակով:
Մոդուլային դպրոցները նախատեսված են մինչև 100 աշակերտի համար: Ընտրվել են այն դպրոցները, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսմակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…