Լրահոս 24/7

Վահագն Խաչատուրյանը ընդունել է Անն Լույոյին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության հասարակության հետ կապերի բաժինը:

Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել  Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական և համագործակցային հարաբերություններին, հետագա գործակցության ուղղություններին և հնարավորություններին։

Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության հիմքում զարգացած տեխնոլոգիական Հայաստան ունենալու տեսլականն է, որի ուղղությամբ աշխատանքներ է իրականացում նախարարությունը։

Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիան առաջնային դերակատարություն ունի աշխարհում, և Հայաստանում նոր տեխնոլոգիաների, արտադրության, մասնագետների վերապատրաստման ֆրանսիական փորձը ներդնելը և կիրառելը կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր երկրի համար։

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առանձնահատուկ են, և դեսպանությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր խորացնելու, առաջ մղելու և ավելի համակարգված համագործակցություն  իրականացնելու՝ ի նպաստ հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման։

Դեսպանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը ՀՀ կառավարության ռազմավարության առաջնահերթություններից է, և ուրախ կլինի, եթե Ֆրանսիան կարողանա օգտակար լինել այդ ռազմավարության իրականացման ճանապարհին։

Նա նաև ընդգծել է, որ DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի ունեցած DigiТec Expo 2021 ցուցահանդես այցելությանընթացքում ծանոթանալով հայկական ստարտափներին և ոլորտային ընկերություններին՝ արձանագրել է, որ Հայաստանում առկա է մեծ ներուժ, որը, մասնավորապես Ֆրանսիայում, պետք է զարգացնել և ճանաչելի դարձնել։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Ֆրանսիայի կողմից Հայաստանին նվիրաբերած սուպեր համակարգիչը Երևան տեղափոխելու ժամկետներին, «Ինժեներական քաղաք» ծրագրին, ստարտափների զարգացման համար Հայաստանում իրականացվող աշխատանքներին։

Նախարարը դեսպանին է ներկայացրել ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը, որի կարևոր բաղադրիչներից մեկը Ազգային վենչուրային հիմնադրամի ստեղծումն է։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ակտիվացման մի շարք հնարավորություններ՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, թվայնացման, տեխնոլոգիական կրթության ուղղություններով և մի շարք այլ ուղղություններով։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago