Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մայրաքաղաքում աշխատանքային շրջայց է կատարել։ Նա տեղում հետևել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին:
«Հանձնարարականս էր ոլորտի պատասխանատուներին գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի նախանշված ժամկետում՝ մինչև տարեվերջ, Ստեփանակերտում շահագործման հանձնվի 300 նոր բնակարան»,- նշել է Հարությունյանը:

















