Կրթություն

Նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը:

«Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որովհետև դրանք առաջին հերթին անդրադառնում են ուսումնական հաստատության գործունեության վրա: Հուսով ենք, որ այդ կանոնների պահպանման պարագայում կկարողանանք առկա ուսուցումը շարունակել ողջ ուսումնական տարվա ընթացքում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի ապահովման և պահպանման խնդիրներին՝ ընդգծելով, որ գործընթացը կարգավորվում է սահմանված նորմատիվներով:

«Դպրոցը պետք է ջեռուցել այն պահին, երբ համապատասխան ջերմային ֆոնը բնականորեն չի ապահովվում: Ես սա շեշտում եմ, քանի որ հաճախ ահազանգեր ենք ստանում, թե իբր նախարարությունը կամ լիազոր այլ մարմին՝ քաղաքապետարանը կամ մարզպետարանը, չի թույլատրում որևէ գործողություն կատարել համապատասխան ջերմային ռեժիմ ապահովելու համար: Դպրոցի տնօրենը պարտավոր է ապահովել այդ ջերմային ռեժիմը, որը ստուգելու համար պատասխանատու են համապատասխան տեսչական մարմինները և ոչ թե նախարարությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կան դպրոցներ, հատկապես՝ գյուղական համայնքներում, որտեղ ջեռուցմանն առնչվող խնդիրները, սակայն, կապված են տվյալ բնակավայրի կամ համայնքի հետ:

«Եթե դպրոցում չկան համապատասխան ենթակառուցվածքներ, օրինակ՝ գազամատակարարում, հնարավոր է՝ այն բացակայում է նաև տվյալ համայնքում: Մենք հավաքագրել ենք նման բոլոր խնդիրները և դրանք վերլուծում ենք տեսչական մարմինների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերների հետ՝ փորձելով լուծումներ գտնել, օրինակ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

8 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

10 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

10 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

11 hours ago