Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը մարդաշատ է, բավական ակտիվ է անցնում Պատվաստումների օրը: Միաժամանակ գործող պատվաստումային 4 կետերում մեկ ժամում 6 տասնյակից ավելի մարդ պատվաստվել է, հերթագրվել է շուրջ 300 հոգի: Միջոցառմանը ներկա է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, որոնք հետևում են պատվաստումների գործընթացին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ նման հանրային նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն, ու պատվաստողների թիվը օրեցօր ավելանում է:
«Պատվաստվողների թիվն օրեցօր աճում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ օր առաջ հնարավորինս շատ քաղաքացիներ պատվաստվեն: Ցավոք, մենք հետևում ենք, թե օրը քանի մարդ է մահանում մի հիվանդությունից, որը հնարավոր է կանխարգելել, որի ընթացքը հնարավոր է մեղմ անցկացնել: Առաջիկա շաբաթների աշխատանքի թիրախային խումբը լինելու են 65 և բարձր տարիքի քաղաքացիները և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք: Հորդորում եմ մեր տատիկ, պապիկներին, խնդրում եմ, մի սպասեք, օր առաջ պատվաստվեք»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:
«Եկեք պատվաստվենք» խորագրով միջոցառումն անցկացվում է Հայաստանի տարբեր քաղաքներում և առաջիկայում այն շարունակական է լինելու: Նոյեմբերի 7-ին ժամը 11:00-ին, Երևանի «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր»՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Նոյեմբերի 7-ին մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ամբողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է «Հիլլս» սպորտային համալիրում:
Պատվաստումների միջոցառումն ավելի վաղ մեկ անգամ ևս անցկացվել է Երևանում: Նման միջոցառում անցկացվել է նաև Գյումրիում:
Հայաստանում հասանելի է «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…