

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այժմ սիրադեղյանական օրեր են: Սեբաստացիների ուշադրության կենտրոնում է Սիրադեղյան պետական, քաղաքական գործիչը, գրողը, հրապարակախոսը:
Առաջիկա նախագծերի մասին մեզ պատմեց Մերի Սարգսյանը․
«Սովորողների հետ իրականացնում ենք տարբեր ուսումնական նախագծեր: Գրականության դասաժամերին ընթերցում ենք Սիրադեղյան, քննարկում, պատրաստում գրողի գործերի ձայնանյութերն ու տեսանյութերը՝ հարստացնելով «Տիգրան Հայրապետյան» գրադարանի սիրադեղյանական փաթեթը: Պատմության, հասարակագիտության դասաժամերին ուսումնասիրվում է Սիրադեղյանը՝ որպես պետական, քաղաքական գործիչ: Նախապատրաստվում ենք ուսումնական ճամփորդության դեպի Կոթի՝ Սիրադեղյանի ծննդավայր: Նախաձեռնել ենք նաև տարաբնույթ կլոր սեղան-քննարկումներ՝ նոյեմբերի 9-ին և 13-ին՝ գործչի 75-ամյակի օրը: Մեր կրթահամալիրում գործող ակումբները ևս սիրով մասնակցում են նախագծին. Գրական ակումբը՝ գրական քննարկումներով, Ազատ խոսքի ակումբը՝ բանավիճային անդրադարձով, «Ֆիլմադարան» ակումբը՝ Ֆիլմի դիտմամբ, քննարկմամբ:
Այս օրերին համատեղ ուժերով աշխատելու ենք, որ մեծ գործչին մատուցենք արժանին: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին՝ մեր նախաձեռնություններին մասնակից դառնալու»։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…