Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Նշվում է, որ երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:

















