Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը 4:0 խոշոր հաշվով պարտություն կրեց մրցաշարի քառակի հաղթող Պորտուգալիայի հավաքականից:
Մրցակցի կազմում գոլերի հեղինակ դարձան Վիտոր Ֆերեյրան , Ժոան Մարիոն, Տիագու Գովեյան:
Պորտուգալիայի Մ19 հավաքականը, վաստակելով 7 միավոր, գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ խմբից։ Հայաստանի Մ19 հավաքականը, որևէ միավոր չվաստակելով, լքեց պայքարը։ 3 խաղի ընթացքում մեր հավաքականը մրցակցի դարպասը գրավեց ընդամենը 1 անգամ՝ սեփական դարպասն ընդունելով 12-ը:

















