Քաղաքականություն

ՌԴ դեսպանի խոսքով՝ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով ուղիղ մեկ տարի առաջ պատերազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ:

«Իհարկե, կան խնդիրներ, լինում են նաև ողբերգական միջադեպեր: Այդ ամենը շատ բարդ է: Բայց այն կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության ֆոնին, որը կուտակվում էր տասնամյակներ շարունակ, այն ողբերգության ֆոնին, որը եղավ մեկ տարի առաջ, ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ գործում են և շատ կարևոր դեր են խաղում արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու և իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու առումներով», – լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակություն 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարության մասին, որը գլխավորապես վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և այդ նպատակով փոխվարչապետերի աշխատանքային խումբ ստեղծելուն:

«Դա, իհարկե, հեշտ աշխատանք չէ: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է յուրաքանչյուր կողմի շահերի վրա հիմնված երկխոսության հիման վրա, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտադրվում, այլ փորձ է արվում գտնել շահերի ու հետաքրքրությունների հավասարակշռություն, փոխշահավետ, փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար, այդ իսկ պատճառով գործընթացն այդքան արագ առաջ չի գնում: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում: Ռուսաստանն էլ իր հերթին շատ կոկիկ է աշխատում՝ ամբողջությամբ հարգելով թե՛ այս և թե՛ այն կողմի ինքնիշխանությունը: Մեր խնդիրն է առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», – ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Թիվ 1

Recent Posts

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

32 minutes ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

52 minutes ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

1 hour ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

1 hour ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

2 hours ago

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և…

2 hours ago