

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակը:
«Այսօր Հայկական հարցի համար պատմական օր է: Այսօր Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ, առանց առարկությունների ընդունվեց: Հաջորդ ընթերցումը կկայանա 2022թ. մարտի 18-ին:
Երախտապարտ ենք Թիմ Լաֆթոնին եւ այս հաջողության բոլոր աջակիցներին»,- ասված է Հայ Դատի Մեծ Բրիտանիայի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, օրինագիծը պահանջում է Միացյալ Թագավորության կառավարությունից պաշտոնապես ճանաչել 1915-1923թթ. կատարված Հայոց ցեղասպանությունն ու զոհերի հիշատակը հարգելու ամենամյա կարգ սահմանել, ինչպես նաեւ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթությունն և հանրային տեղեկացվածությունը խթանել:
Նշենք, որ օրինագիծն արդեն տեղափոխվելու է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատ, որտեղ է; ընդունվելու դեպքում կդառնա օրենք, և կառավարության համար իրավական պարտադիր ուժ կունենա:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…