Գիտություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

Սիրելի գիտնականներ, ամեն տարի նոյեմբերի 10-ին աշխարհը նշում է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը, որի նպատակն է ընդգծել գիտության կարևոր դերը հասարակությունների կյանքում, իրազեկել քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնել գիտության ոլորտում աջակցությունը, խրախուսել ազգային և միջազգային համերաշխությունը տարբեր երկրների գիտական ​​նվաճումների փոխանակման համար, համախմբել գիտության շուրջ համաշխարհային հանրությանը:

Պատահական չէ ընտրված գիտության համաշխարհային օրվա այս տարվա թեման՝ «Կլիմայի փոփոխությանը պատրաստ համայնքների կառուցում»: Այս գլոբալ մարտահրավերը՝ կլիմայի փոփոխությունը, լուրջ սպառնալիք է միլիարդավոր մարդկանց, մոլորակի կյանքի համար: Մեկ այլ գլոբալ մարտահրավեր է համաճարակների տարածումը, ինչպիսին է COVID-19-ը, որի դեմ պայքարելու համար համաշխարհային գիտական հանրությունը պետք է միավորվի: Այսօր առավել քան կարևոր է ցույց տալ գիտության կարևորությունն ու արդիականությունը մեր առօրյա կյանքում և համարձակ գաղափարներով շարժվել դեպի նորարարություններ:

Սիրելի գիտնականներ, հավատացեք ձեր ուժերին ու հնարավորություններին և մի վախեցեք անհնարինը դարձնել հնարավոր: Մաղթում ենք ձեզ ստեղծագործական հաջողություններ, մեր երկրի և հասարակության համար նոր և անհրաժեշտ բացահայտումներ, առողջություն և ամենայն բարիք:

Գիտության համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 20 տարի առաջ՝ 2002 թ-ի նոյեմբերի 10-ին: Գիտությանը օր նշելու առաջարկ արվել է 1999թ-ին` Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ՝ գիտության և հասարակության միջև շփումը սերտացնելու նպատակով: 2001 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես Գիտության համաշխարհային օր հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development), որը 2002թ-ի նոյեմբերի 10-ից ամեն տարի լայնորեն նշվում է ամբողջ աշխարհում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

30 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

39 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

55 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago