Հայաստան

Հայաստանում խոտանվել է 27 680 դեղաչափ ժամկետանց «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ

2021թ․ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 389 500 դեղաչափ, որից 27 680-ը, պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, խոտանվել է:

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե մինչև այս պահը ձեռք բերված պատվաստանյութերից քանի դեղաչափ է օգտագործվել, և յուրաքանչյուր պատվաստանյութից տարբեր պատճառներով որքան է եղել կորուստը։

Նախարարությունից նշել են, որ կորուստը թույլատրելիի սահմաններում է։ Պատվաստանյութի մեկ շշիկի (սրվակ)՝ տարբեր քանակի դեղաչափեր պարունակելու դեպքում կորստի թույլատրելի սահմանը տարբեր է։ Օրինակ 1 դեղաչափանոց շշիկի դեպքում թույլատրելի չափը 5% է, 2-5-ի դեպքում՝ 10%, 10 դեղաչափանոցի դեպքում՝ մինչև 20%: Այսինքն՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի մեկ շշիկի պարագայում, որը պարունակում է 10 դեղաչափ (5 մլ), կարող է խոտանվել 2 (1 մլ) դեղաչափ, և դա կհամարվի կորուստ, բայց թույլատրելի։

Նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը COVID-19-ի դեմ և՛ գնման, և՛ նվիրատվությունների միջոցով ձեռք է բերել ընդհանուր առմամբ 2 մլն 367 հզր դեղաչափ պատվաստանյութ, որից «Սինոֆարմ»` 800 000 դեղաչափ, «Մոդեռնա»` 730 700, «ԱստրաԶենեկա»՝ 389 500 դեղաչափ, «Սպուտնիկ Վի»` 347 060 դեղաչափ և «ԿորոնաՎակ»` 100 000 դեղաչափ։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

9 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

9 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

13 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

13 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

14 hours ago