Սպորտ
10.11.2021

Քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչև վերջ. Խոակին Կապառոս

Քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչև վերջ. Խոակին Կապառոս

Նոյեմբերի 10-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը։

Խոսելով մրցակցի և վաղվա խաղից սպասելիքների մասին, Կապառոսը նշել է.- Խոսում ենք մի մրցակցի մասին, որին լավ ճանաչում ենք և որը մեզ է լավ ճանաչում։ Մի քանի անգամ հանդիպել ենք այս մրցակցին, որը լավ թիմ է։ Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ։ Իհարկե, դժվար է աշխարհի առաջնության ուղեգիրը նվաճել, բայց քանի դեռ տեսական հնարավորություններ կան, պայքարելու ենք մինչև վերջ։

– Ձեր՝ հավաքականը գլխավորելու ընթացքում ֆուտբոլիստները խաղային պրակտիկայի պակաս գրեթե չէին ունենում, այս անգամ պատկերն այլ է․ Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, նաև Հենրիխ Մխիթարյանը քիչ խաղաժամանակ են ստանում վերջին տուրերում։ Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակն ինչպե՞ս եք գնահատում, արդյոք իրենց թիմերում քիչ հանդես գալը չի ազդի հավաքականում խաղի վրա։

– Ո՛չ, այդ գործոնը չի կարող բացասական անդրադառնալ թիմի խաղի վրա։ Համաձայն չեմ, որ Մխիթարյանը պրակտիկայի պակաս ունի, նա խաղում է: Բացի այդ, մարզումները բարձր մակարդակով են անցկացվում իր թիմում։ Եվ ճանաչելով Հենրիխին և իմանալով այն պրոֆեսիոնալիզմը, որ նա ունի, կարող եմ ասել, որ համապատասխան մարզավիճակում է։ Նույնը կարող եմ ասել Տիգրան Բարսեղյանի մասին։ Նա ողջ մրցաշրջանի ընթացքում խաղային պրակտիկա է ունեցել, իսկ այս պարտադրված հանգիստը նույնիսկ ավելի լավ կարող է անդրադառնալ իր մարզավիճակի վրա։

– Ֆունկցիոնալ ի՞նչ վիճակում են Սելարայանը և Բալեկյանը։

– «Բոկա Խունիորսում» խաղացողի առջև շատ բարձր պահանջներ են դրվում և այս առումով որևէ խնդիր չկա։ Լուկասը նույնպես խաղային պրակտիկա ուներ, այս առումով էլ խնդիր չկա։

Լրահոս
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան