Լրահոս 24/7

Ռոմանոս Պետրոսյանն արտագնա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում

Նախարարն ազգային պարկի ղեկավար անձնակազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել է առաջիկայում մեկնարկող մի քանի կարևոր նախաձեռնություններ, ապա վերլուծվել են ընթացիկ գործընթացները, որոնց թվում է «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ֆինանսական վիճակը։

Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա են «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «Հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած 917 պայմանագրեր (տարեկան 177 929 499 վարձավճար, 2094, 2 հա)։ 

Նշված  պայմանագրերով  դեբիտորական  պարտքը  2021 թ. նոյեմբերի 8-ի դրությամբ կազմում է  256 274 316 ՀՀ դրամ։
Ներկայումս դատավարության փուլում են գտնվում թվով 47 գումարի բռնագանձման և/կամ պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջների մասով հայցադիմումներ՝  32 738 557 ՀՀ դրամ հայցագնի չափով:

Դատական ակտերով սնանկ են ճանաչվել 7 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 31 660 678 ՀՀ դրամ։ 
Թվով 34 վարձակալներին ներկայացված պայմանագրերի  միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկները ետ են վերադառնում «չպահանջված», «տեղափոխված», «բացակա» և այլ նշումներով,  որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 55 094 339 ՀՀ դրամ:

18 վարձակալներ մահացել են, որոնց պայմանագրային պարտավորությունների գումարը կազմում է 16 362 440  ՀՀ դրամ: 

33 քաղաքացիական գործերով կատարողական թերթերը ներկայացվել են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կատարման, որոնց պարտավորության գումարը կազմում է 61 756 145 ՀՀ դրամ:

Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է ՊՈԱԿ-ի արդյունավետ ֆինանսական կառավարման անհրաժեշտությունը, որից էլ բխում է գույքագրված խնդիրերի լուծումն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացների հաջող ընթացքը։
Հաջորդիվ քննարկվել է «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին։

Ազգային պարկը վերազինվել է նոր տեխնիկայով, որով ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում  շարունակվելու է ապօրինի շենք շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը, ապամոնտաժվում են 1901.5 մետր  նիշից ներքև գտնվող, ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ, ինչպես նաև՝  լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվելու են անտառաշերտի մաքրման աշխատանքները։

Քննարկվել է նաև սիգի արդյունագործական ձկնորսության խնդիրը։

Այս պահին Շրջակա միջավայրի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարության և  ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ նոր մոդել է մշակում, որպեսզի արդյունագործական ձկնորսության որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago