Նոյեմբերի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է 1482 նոր դեպք: Իրականացվել է 13 310 թեստավորում, առողջացել է 1522 պացիենտ, գրանցվել է մահվան 36 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1360 է:
Ընդհանուր կատարվել է 2 215 632 թեստավորում։