Բնապահպանություն

Աննա Մազմանյանը հանդիպել է Լեհաստանի Կլիմայի էներգետիկայի միջազգային համագործակցության հատուկ հանձնակատարի հետ

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի շրջանակում հանդիպել է Լեհաստանի Կլիմայի  էներգետիկայի միջազգային համագործակցության հատուկ հանձնակատար Սեբաստիան Բարկովսկիին։

Աննա Մազմանյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հանդիպման համար և նշել, որ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում Հայաստանը շատ կարևորում է համարում միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։

Փոխնախարարը խոսել է երկրի համատեքստում իրականացվող գործողությունների վերաբերյալ, որոնք ընթանում են Հայաստանի վերանայված ազգային մակարդակով սահմանված գործողությունների հովանու ներքո, ներառյալ էլեկտրական շարժունականության խթանումը, ազգային մակարդակով սահմանված գործողությունների գործընկերության պլանի իրականացումը, օդի որակի բարելավումը, էներգաարդյունավետության բարձրացումը, անտառապատ տարածքների ավելացումը և Սևանա լճի էկոհամակարգի բարելավումը GIZ-ի և UNDP-ի EU4Sevan ծրագրի միջոցով։ Ընգծվել է համայնքներում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի զարգացման անհրաժեշտությունը, այս առումով երկիրն արդեն իսկ լավ փորձ ունի KFW ծրագրի հետ՝ ներառյալ պահպանվող տարածքներում ընթացող շարունակական գործողությունները։

Աննա Մազմանյանն անդրադարձել է կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարման խնդրին և նշել, որ Հայաստանն այդ խնդրին լուծումներ գտնելու նպատակով խորհրդատվության և միջազգային փորձի փոխանակման կարիք ունի։

Փոխնախարարը գործընկերներին հայտնել է, որ  #COP26-ից հետո երկրի գնահատված կարիքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն կտրամադրվի լեհական կողմին՝ հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ակնկալիքով։
Պարոն Բարկովսկին խոսել է Լեհաստանի պատրաստակամության մասին՝ աջակցել ԵՄ հարևան երկրներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

Ներկայացվել է Լեհաստանի Շրջակա միջավայրի պահպանության և ջրերի կառավարման ազգային հիմնադրամը, որն արդեն 30 տարի օգտագործում է բնապահպանական վճարները և ԵՄ-ի միջոցները օդի, ջրի, հողի մաքրությանն ու բնության պահպանությանը նպաստող ծրագրերի ֆինանսավորման համար: Պարոն Բարկովսկին ընդգծել է, որ այս հիմնադրամի աջակցությամբ Լեհաստանում արդյունաբերության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտները դարձել են էկոլոգիապես ավելի մաքուր:

Սեբաստիան Բարկովսկին ներկայացրել է, որ Լեհաստանի Կլիմայի աջակցության նախաձեռնությունը պատրաստ է Շրջակա միջավայրի պահպանության և ջրերի կառավարման ազգային հիմնադրամի կողմից իրականացվող ներդրումային և խորհրդատվական ծրագրերի միջոցով 11,25 մլն եվրոյի սահմաններում  աջակցել ԵՄ հարևան 14 երկրներին, այդ թվում և Հայաստանին հետևյալ ուղղություններով՝ կլիմայական քաղաքականության մշակում, օդի որակի բարելավում, շենքերի էներգաարդյունավետություն, զրոյական և ցածր արտանետումներով տրանսպորտ:

Ներկայացվող ծրագրերը պետք է  համահունչ լինեն կառավարության առաջնահերթություններին կլիմայական օրակարգում և համապատասխանեն հիմնադրամի ներդրումային չափանիշներին:

Կողմերը պայմանավորվել են համաժողովի ավարտից հետո ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել այս ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

26 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

35 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

51 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago