

2021 թ-ի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱՏՄ-մ։
Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն ծավալելու ընթացքում կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնների 21-րդ հավելվածի 10-րդ և 25-րդ կետերի պահանջները։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը փաստի կապակցությամբ հարուցել է վարչական վարույթ և, ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով, որոշվել է «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը կատարելու համար ենթարկել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով վարչական տույժի։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…