Պաշտոնական Անկարան հերքել է իր մասնակցությունը միգրանտներին Բելառուս տեղափոխելու հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին ապօրինի միգրացիայի հետ կապված իրավիճակը: Թուրք նախարարն ասել է, որ ցավում է, որ Անկարային փորձում են խնդրի կողմ դարձնել, թեև այդ խնդրի հետ նա կապ չունի։Չավուշօղլուն անտեղի է համարել Անկարայի և Turkish Airlines ավիաընկերության հասցեին հնչող մեղադրանքները, Լեհաստանին առաջարկել է Թուրքիա տեխնիկական հանձնաժողով ուղարկել՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի շրջանակներում ստուգումներ անցկացնելու համար:
Երկուշաբթի օրը Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստան-Բելառուս սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել։ Այս ամենի ֆոնին ավելի վաղ թուրքական ավիափոխադրողի հասցեին մեղադրանքներ են հնչել՝ ապօրինի միգրանտներին Բելառուս տեղափոխելու համար։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…
Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…
Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…