«Անհեթեթությունները շատ ու շատ անհրաժեշտ են երկրի վրա։ Աշխարհն անհեթեթությունների վրա է կանգնած, և առանց դրանց գուցե ոչինչ էլ տեղի չունենար աշխարհում»։
Այսօր՝ նոյեմբերի 11-ին լրանում է Ֆյոդոր Դոստոևսկու 200-ամյակը՝ գրող, ում ստեղծագործությունները մինչ այժմ փորձ է արվում վերծանվել և ում կերպարները բացարձակ հակասական լինելով՝ ներկայացնում են մարդուն իր ողջ վեհությամբ և ստորությամբ։ Դաստաևսկին դարձավ ոչ միայն ռուս, այլ համաշխարհային գրականության դասականներից մեկը։
Աշխարհահռչակ հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը Դաստաևսկու մասին ասել է «․․․իբրև հոգեբան ոչ մեկ չի կարողացել ներթափանցել այնքան խորը, որքան դա կարողացել է անել Դոստոևսկին»։ Ֆրեյդը Դոստոևսկու մեջ առանձնացրել է 4 կողմ՝ ստեղծագործողի, նևրոտիկի, բարոյականի և մեղսավորի: Այս բոլոր կողմերը արտացոլվում են նրա հուզական կերպաների մեջ։
Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկին ապրել է 60 տարի, ստեղծել 11 պատմվածք և 8 վեպ։ Գրողի վերջին վեպը եղել է «Կարամազով եղբայրները»՝ Դոստոևսկու մատենագրության ամենամութ գործը։ Նա «Կարամազով եղբայրները»-ն ավարտվել են 1880 թվականի նոյեմբերին, իսկ 1881 թվականի փետրվարի 9-ին ծանր հիվանդության պատճառով մահացել։
1844 թվականին Դոստոևսկին գրական ասպարեզ է մտել Օնորե դը Բալզակի՝ Էժենի Գրանդեի թարգմանությամբ։ Երկու տարի անց Դոստոևսկին առաջին անգամ հանդես եկավ որպես «Խեղճ մարդիկ» վեպի հեղինակ, որից հետո նրան կոչեցին «Նոր Գոգոլը»։
Գրողին 1849 թվականին ԴՊետրաշևիստների հակակառավարական շրջանակի անդամ լինելու համար դատապարտեցին մահապատժի, սակայն դատավճիռը փոփոխվեց՝ 4 տարվա տքնաջան աշխատանքով և զինվորական ծառայությամբ։
Մահից ազատված Դոստոևսկին բացականչեց. «Յուրաքանչյուր րոպեն կարող է երջանկության դար լինել»: Այս իրադարձությունը արմատական փոփոխություն բերեց գրողի աշխարհայացքում։ Եվ ամբողջ հուզական սպեկտրը, զգացմունքների ողջ տիրույթը, որոնք ապրում են մահվան դեմքը հայտնվեցին նրա ստեղծագործություններում։
Ներկայացնենք Դաստաևսկու ստեղծագործություններից մեջբերումներ․
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…
ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…