

Նախօրեին «Սևան» ազգային պարկ այցի շրջանակում նախարար Ռոմանոս Պետրոսյանը եղել է նաև ազգային պարկի Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիկ և Ծովինար տեղամասերում, որտեղ նոյեմբերի 15-ից վերսկսվելու են Սևանա լճի ափամերձ և սահմանված նիշից ներքև՝ ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները նոր՝ ավելի հզոր տեխնիկական միջոցներով։ Նախարարը տեղում ծանոթացել է ձեռք բերված նոր տեխնիկային և այն տարածքներին, որտեղ մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն։
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կապալառուի կողմից ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը գնահատվել էր ոչ արդյունավետ, շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել էր խնդրո առարկա աշխատանքներն իրականացնել անմիջականորեն «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի միջոցով։
2021 թվականի պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 միավոր հատուկ տեխնիկա է ձեռք բերվել, ևս մեկ միավոր տեխնիկա առաջիկայում ձեռք կբերվի դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում:
2022 թվականին նախատեսվում է իրականացնել 155 հա ջրածածկ ու ջրածածկման ենթակա տարածքի մաքրում՝ «Սևան» ազգային պարկի Մարտունու ու Նորատուսի տեղամասերում:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…