

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Երբ մեր իշխանությունները պնդեցին, որ միջանցք չի լինելու և միայն ճանապարհ է լինելու՝ ՀՀ մաքսային անցակետերով, կանխատեսելի էր, որ նույնն էլ Ադրբեջանը փորձելու է կիրառել Լաչինի միջանցքի մասով:
Բայց քանի որ Լաչինի դեպքում ավելի բարդ է լինելու՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով պայմանավորված ու միջազգային ասպարեզում էլ լուրջ կհեղինակազրկի փաստաթուղթը ստորագրած երրորդ` ռուսական կողմին, ստիպված գործընթացը փորձարկեցին Գորիս-Կապան հատվածում։
Համոզված եմ, որ նույնը Լաչինում կրկնելը միայն ժամանակի հարց է, որից խուսափելու 2 տարբերակ ունենք միայն։Առաջին՝ արցախահայության անվտանգության խնդրով դիմել ՄԱԿ-ի ԱԽ և Մինսկի խմբի եռանախագահողներին՝ պահանջելով հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները, նոր պատերազմը կանխելու նպատակով։Համոզված եմ, որ, Մինսկի եռյակի առաջին քայլը լինելու է նախապես պայմանավորված միջազգային խաղաղարարների ապահովումը, որում, այս իրավիճակից ելնելով, բացառված չէ նաև ռուս խաղաղապահների գերակա մասնակցությունը ու նոր, երկարատև խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը բավականին ծանր կլինի երկու կողմի համար էլ, բայց հստակ խաղի կանոններ կամրագրի, որոնք օրենքի ուժ կունենան և ամեն օր չեն խախտվի։
Երկրորդ՝ պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, Հայաստանի անմիջական մասնակցությամբ և բոլոր զինատեսակների կիրառմամբ, որը կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվությունը և արժանապատիվ խաղաղության հնարավորություն ստեղծել, բայց դրա համար անհրաժեշտ է ոտքի հանել մեր տնտեսությունը, առաջադեմ սպառազինություն գնել զարգացած տեխնոլոգիական երկրներից, որովհետև այս ընթացքում բացի ՊՆ նախարարին նվիրած դաշույնից, այլ զինատեսակ ռուսները մեզ չեն տվել և չունեն, որ տան։Բնականաբար նախընտրելի է առաջին տարբերակը և խաղաղություն ուզում ենք բոլորս, բայց դա չի նշանակում, որ երկրորդ տարբերակը մեր օրակարգի թիվ մեկ խնդիրը չպետք է լինի, և՝ հնարավոր է անտեսել։
Ներդաշնակ, բազմաբևեռ ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ և բնական ու մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործմամբ մենք ի զորու ենք ապահովել արժանապատիվ խաղաղություն և մեր տեղն ու կարևոր դերակատարությունը տարածաշրջանում։Հ.Գ.Ու որպեսզի առաջին տարբերակին ևս մի քայլով մոտենանք, անհրաժեշտ է, որ վարչապետը դեկտեմբերին մեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ժողովրդավարության հարցերով համաժողովին, որքան էլ ճնշումներ լինեն Մոսկվայից: Այս իրավիճակում դա ոչ միայն մասնակցություն է ինչ-որ համաժողովի, այլև՝ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հայտ»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…