

Նոյեմբերի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ գեղեցկության աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկը` CMC և CAT միջազգային կազմակերպությունների գլխավորությամբ, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը` Հայաստանում գեղեցկության ոլորտում առաջատար ՄԵՏՐՈ ակադեմիան` Ռաիսա Ռուբենիի գլխավորությամբ, որը միջազգային մրցաշարին ներկայացրել էր 4 մասնակցի` տարբեր անվանակարգերում։
Աշխարհի տարբեր ծայրերից 8 երկիր օնլայն և 11 երկիր տեղում իրենց աշխատանքներն էին ներկայացնում գեղեցկության մրցույթի ամենախստապահանջ ժյուրիի կազմին։ Արդյունքում Հայաստանից ներկայացված աշխատանքները նվաճեցին 4 առաջին հորիզոնականները` իրենց անվանակարգերում
• Էլինա Աբրահամյան
• Նատալի Վահանյան
• Արփինե Սիմոնյան
• Կարինա Պետրոսյան, իսկ հավաքականը երկրորդն էր` Ռուսաստանից հավաքականից հետո։
Հայաստանի ներկայացուցիչների աշխատանքները հատուկ ուշադրության արժանացան թե՛ ժյուրիի կազմին` աշխարահռչակ Վաժա Մխիթարյանի գլխավորությամբ, թե՛ տարբեր երկրներից մրցաշարին հետևող գեղեցկության բնագավառի բազմաթիվ ներկայացուցիչների։
Ռաիսա Ռուբենին, որը մեկ տասնամյակից ավել Հայաստանում հայտնի է իր ՄԵՏՐՈ ԱԿԱԴԵՄԻԱ բրենդով, ամեն տարի մասնագիտական կրթություն է տալիիս հարյուրավոր ուսանողների, մասնակցում բարեգործական և սոցիալական տասնյակ նախագծերի։
CMC և CAT միջազգային կազմակերպությունների լիիրավ անդամ Մետրո ակադեմիան արտոնագրված է ԿԳՄՍՆ-ի կողմից, և նրանց դիպլոմները ընդունվում են աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Ակադեմիան ավարտած ցանկացած ուսանող ունի երաշխավորված և բարձր վարձատրվող աշխատանք։
Յուրաքանչյուր մասնագետ իր ոլորտում լավագույնը լինելով` ազգանպաստ գործ է անում` Հայաստանի անունը հնչեցնելով հաղթողների շարքում։ Նորանոր հաջողություններ Մետրո ակադեմիային և նոր հաղթանակներ Հայաստանին։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…