

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն Ակունք խոշորացված համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Զառ բնակավայրի Ժորա Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց:
«Հաստատության տնօրեն Ամալյա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել ենք դպրոցի տարածքում, ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին, այդ թվում՝ համավարակի պայմաններում աշխատանքների իրականացմանը:
Դպրոցի բյուջեի նախորդ տարվա տնտեսած միջոցների հաշվին՝ շուրջ 6 մլն դրամ է ներդրվել դպրոցի հանդիսությունների դահլիճի հիմնանորոգման, ինչպես նաև ուսուցչանոցի հատակի նորոգման համար: Դիտարկել եմ հիմնանորոգված դահլիճը:
Հատակի շինաշխատանքների հետ կապված կային շոշափելի խախտումներ, որոնք պետք է շինարարաների կողմից ամենասեղմ ժամկետներում վերացվեն: Դպրոցում նախատեսում են Արցախյան երկրորդ պատերազմում Զառ բնակավայրից զոհված երկու աշակերտների անունով դասասենյակ անվանակոչել:
Դասասենյակի հիմնանորոգման, միջանցքի վերանորոգման, դռների ու պատուհանների փոխարինման աշխատանքների համար մարզային ենթակայության դպրոցներում իրականացվող ֆինանսական վերաբաշխումների արդյունքում նախատեսում ենք շուրջ 5 մլն դրամ հատկացնել Զառի դպրոցին: Աշխատանքներին կաջակցի նաև համայնքն ու մասնավոր հատվածը»,- հայտնել է մարզպետը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…