

Սինգապուրում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նրանք անդրադարձել են հայ-սինգապուրյան հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց զարգացման հեռանկարներին:
Հայաստանի նախագահը Սինգապուրի վարչապետին տեղեկություններ է հաղորդել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանն ու վարչապետ Լի Սյեն Լունը խոսել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման մասին: Նշվել է, որ գործակցության մեծ ներուժ կա հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտության և կրթության ոլորտներում:
Նախագահ Սարգսյանի դիտարկմամբ՝ Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է Հայաստանի համար և մի շարք բնագավառներում սինգապուրյան փորձը կարող է օգտակար լինել մեր երկրի համար:
Անդրադառնալով ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում փոքր երկրների զարգացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ նոր իրողություններում փոքր և խելացի երկրները զարգացման և հաջողակ լինելու մեծ հնարավորություններ ունեն:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…