

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է թալանված BMW մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նոյեմբերի 16-ին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք է դիմել Արարատի մարզի բնակչուհի, 33-ամյա Սեդա Ս.-ն և հայտնել, որ այս տարվա ապրիլի 16-ին 2 երիտասարդ վաճառելու նպատակով Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցից իրենից վերցրել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, սակայն այն հետ չեն վերադարձրել և ինքը ունի կասկածներ, որ ավտոմեքենան նրանք վաճառել են այլ անձի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով իր ավտոմեքենան:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են նրանց ինքնությունը: Նրանք են՝ Նուբարաշենի բնակիչներ 29-ամյա Սեդրակ Օսիպյանն ու 43-ամյա Պարույր Արշակյանը: Ոստիկանները հսկայածավալ գործողությունների արդյունքում նշված BMW-ն հայտնաբերել են Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հասցեներից մեկում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմացից: Այն քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք: Կայքի տեղեկություններով՝ Ս. Օսիպյանը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի եղբոր որդին է:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…