Հասարակություն
17.11.2021

Այսօր մեր Հայրենիքի զավակները, այդ թվում՝ ուսանողները, կյանքի և մահու կռիվ են տալիս․ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

Այսօր մեր Հայրենիքի զավակները, այդ թվում՝ ուսանողները, կյանքի և մահու կռիվ են տալիս․ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

Այսօր մեր Հայրենիքի զավակները, այդ թվում՝ ուսանողները, երիտասարդները, կյանքի և մահու կռիվ են տալիս հանուն մեր Հայրենիքի անկախության և ինքնիշխանության։ Ուսանողների միջազգային օրվա առթիվ ուղերձով է հանդես եկել Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը․

Սիրելի՛ ուսանողներ,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շնորհավորում է Ձեզ՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, որի խորհուրդը գալիս է դեռևս նախորդ դարից, երբ 1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս եկան փողոց, նշելու Չեխոսլովակիայի պետության կազմավորման տարեդարձը։ Այդ օրը խաղաղ ցույցը ցրվեց զավթիչների կողմից, իսկ նոյեմբերի 17-ի՝ վաղ առավոտյան, շրջապատվեց ուսանողական հանրակացարանները։ Շուրջ 1200 ուսանող ձերբակալվեց և ուղարկվեց համակենտրոնացման ճամբարներ, որտեղ առանց դատի նրանց մի մասը ենթարկվեց մահապատժի։ Իրադարձություններին հաջորդեց Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության դադարումը մինչև պատերազմի ավարտը։

1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակեց Ուսանողության միջազգային օր։

Իրադարձություններից տասնամյակներ անց՝ այս նույն օրերին, մեր համալսարանների ուսանողները, ճակատագրի բերումով, որպես ժամկետային զինծառայողներ կամ պայմանագրայիններ պայքարում են նույն «երևույթի» դեմ, պայքարում են այն թշնամու դեմ, ով վարում է զավթողական քաղաքականություն և փորձում ոտնահարել մեր ապրելու, կրթվելու և այլ հիմնարար իրավունքները։ Այսօր մեր Հայրենիքի զավակները, այդ թվում՝ ուսանողները, երիտասարդները, կյանքի և մահու կռիվ են տալիս հանուն մեր Հայրենիքի անկախության և ինքնիշխանության։

Ուսանողությունը յուրաքանչյուր պետության զարգացման ամենամեծ և կարևոր երաշխիքն է: Մեր Հայրենիքի ապագան երիտասարդության՝ ուսանողության ձեռքերում է, ուղիղ իմաստով, քանի որ մեր երկրի անվտանգությունը, բարեկեցությունը և ապագան, պայմանավորված է երիտասարդների, ուսանողության մտավոր ներուժի ձգտումներով և ձեռքբերումներով: Մեր ուսանողությունն ունի հարուստ գիտելիքներ և ունակ է ապահովելու մեր հասարակության առաջընթացը։

Այսօր Ուսանողների միջազգային օրը, ևս մեկ առիթ է բարձրաձայնելու և խոսելու ուսանողների իրավունքների մասին, ովքեր արդեն իսկ երկրի ապագան կերտողներն են՝ վաղվա գիտնականները, ստեղծագործ մտավորականները, քաղաքական և պետական գործիչները:

Սիրելի՛ ուսանողներ,

ցանկանում ենք, որ Ձեր ուսումնառության տարիների ընթացքում ջանք չխնայեք կրթվելու և նոր գիտելիքներ ձեռքբերելու հարցերում: Շնորհավորելով Ձեզ՝ մաղթում ենք մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Համալսարանը Ձեր կողքին է և շարունակելու է աջակցել Ձեզ որակյալ տեխնոլոգիական կրթություն ստանալու հարցում, քանի որ դա է լինելու մեր ապագա հաջողությունների թիվ մեկ գրավականը:

Փառք մեր հերոսներին, մեր ուսանողությանն ու երիտասարդությանը, ովքեր պայքարում են նաև բոլորիս ազատ ապրելու և արարելու համար։

Լրահոս
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը