Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ:
Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ ՄԻՊ-ն այլ մանրամասներ չի ներկայացրել։














