Լրահոս 24/7

ՌԴ վարչապետ Միշուստինն այսօր կայցելի Երևան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 18-ին երկօրյա աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

«2021 թվականի նոյեմբերի 18-19-ը Երևանում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին», – նշված է հաղորդագրությունում։

Առաջիկա հանդիպումը կլինի 29-րդը ԵԱՏՄ-ի աշխատանքը սկսելուց՝ 2015 թվականի հունվարի 1-ից ի վեր և չորրորդը՝ այս տարվա ընթացքում։ Հանդիպմանը, բացի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի վարչապետերից, որպես ԵԱՏՄ դիտորդ պետություններ՝ կմասնակցեն Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրներ։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների հումքի մատակարարմանը, ինչպես նաև միության անդամ երկրներին դեղամիջոցներով և դեղագործական նյութերով ապահովելու հարցերին։ Նիստի ընթացքում կդիտարկվեն ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները կլիմայական գլոբալ օրակարգի համատեքստում»,- նշվում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ըստ կառավարությունում գործակալության աղբյուրի՝ կառավարությունների ղեկավարները ծրագրում են լսել զեկույցներ ԵԱՏՄ-ում նավիգացիոն կնիքների կիրառման մասին համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ ուղղված բեռնափոխադրումներին հետևելուն և միության ներքին շուկայում սահմանափակումները վերացնելուն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսվում է որոշումների ստորագրում, որոնք նախատեսում են եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացում։ Մասնավորապես, համաձայնագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմություններում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Միխայիլ Միշուստինի այցը Երևան տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման ֆոնին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago