Այսօր կառավարությունը 462 միլիոն դրամ հատկացրեց 4 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար:
«Նախագծով ներկայացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվեցնիոն ծրագրերի շրջանակներում 2021 թվականին հավանություն ստացած, իրականացված կամ իրականացվող 4 մարզերի 4 համայնքների թվով 4 ծրագրեր: Առաջարկում ենք պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ: Համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է»,- նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Խոսելով Գյումրիում իրականացվող ծրագրի մասին՝ Սանոսյանը հայտնեց, որ ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս՝ ներքաղաքային տրանսպորտային ցանցը թարմացնելու համար:
«Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը պետությունը»,- հավելեց Սանոսյանը:
















