Մարտական Եղբայրություն անդամ Վան Ահարոնյանը, որը մի քանի օր է ինչ Սիսիանի դիրքերում է երեկ պատմեց վերջին կռիվների ժամանակ հերոսացած դիրքի ավագ Գուրգեն Սարգսյանի պատմությունը:
Գուրգենը չի լքել իր դիրքը, չի փորձել փախնել (փորձողները, որքան ինձ հայնտի է չեն էլ փրկվել), երբ թշնամին հարձակում է գործել, այլ մինչև վերջ պաշտպանել է իր դիրքը՝ ինքն ու իր հետ մի քանի հոգի: Երբ կռիվն իր դիրքում անհույս է դարձել, պայթեցրել է դիրքը…..:
Նույնիսկ թուրքերն այնքան տպավորված են եղել Գուրգենի կռվից, որ իրա դիակը բերել են հանձնել են հայերին, ասելով, որ սա թասիբով տղա էր, պատվով թաղեք……,- գրել է քաղաքագետ Հրանտ Տէր-Աբրահամեանը։














