

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում, նոյեմբերի 16-ին թշնամու հարձակումից զոհված զինծառայող Տարոն Սահակյանի եղբայրը հայտնում է, որ իր եղբորն ադրբեջանցիները չեն խոշտանգել, և տարածվող տեղեկատվությունը սուտ է ու ապատեղեկատվություն. Տարոնը զոհվել է արկի պայթյունից:
Զինծառայողի եղբայրը՝ Ռոման Սահակյանը, նշեց. «Իմ եղբայրը զոհվել է արկի պայթյունից, նոյեմբերի 16-ին: Դատաբժշկական փորձաքննությանը ես ներկա եմ եղել, խոշտանգման որևէ հետք չկա, իր վիրավորումները եղել են մենակ ասկոլկեք, արկի պայթյունից: Անիմաստ նյութեր են գրել, անիմաստ բաներ տարածել, մայրս դեռ չգիտեր, հիմա մեծ պատմություն են սարքել: Իմ եղբայրը խոշտանգված չի եղել, Ջերմուկում է զոհվել, նորից եմ ասում՝ արկի պայթյունից»:
Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…