Քաղաքականություն

Նարեկ Մկրտչյանն ընդունել է Լին Թրեյսիին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը։       

Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ապահովմանը, խտրական դրսևորումների վերացմանը, գնահատված կարիքին համարժեք՝ հասցեական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։  Այս համատեքստում կարևորվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունումն ու դրա կիրառումն ապահովող մեխանիզմների ուղղությամբ աշխատանքները։

Կարևորելով Միացյալ նահանգների հետ համագործակցությունն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում համատեղ ջանքերի ներդրումը։

«Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում մեր հիմնական աշխատանքներն ընթանում են երեք ուղղություններով՝ իրավական դաշտի բարելավում, հանրային իրազեկում և վերապատրաստումների, ինչպես նաև սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում՝ թիրախային խմբերի շրջանում։ Կարևորում ենք նաև օրենսդրական բարեփոխումների, թրաֆիքինգի ենթարկված անձանց սոցիալական աջակցության և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումը»,- նշել է նախարարը։  

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրման համար՝ նշելով որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս համագործակցել առավել արդյունավետ․  

«Մենք կարևորում ենք նաև ստվերային բիզնեսում աշխատող անձանց իրավունքների ոտնահարման, երեխաների թրաֆիքինգի դեմ պայքարում արդյունավետ միջոցառումների շարունակական իրականացումը։ Լիահույս ենք, որ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հետ համագործակցությունը ևս դրական արդյունք կունենա և կնպաստի երևույթի դեմ առավել արդյունավետ պայքարին»։ 

Թիվ 1

Recent Posts

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

14 minutes ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

39 minutes ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

49 minutes ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

1 hour ago

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

1 hour ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

2 hours ago