«Էս պարտությունը վաղուց ա գալիս․ ես նամակ եմ գրել, որ Ադրբեջանը զինվում ա՝ գործարաններ ա կառուցում, նոր զենք ա առնում, ստեղծում ա բանակ․․․, մի հատ կանգ առեք, նստենք, քննարկենք, թե ինչ ճանապարհ ենք ընտրում։ Չե՛նք արել»,- Արցախի հանրապետության քաղաքական և հասարակական հատվածների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով հայկական 2 հանրապետություններում և նրանց շուրջ ստեղծված իրավիճակից, ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ իր դերակատարությանը, նա ասել է․ «Всего лишь քարտեզի վրա ցույց եմ տվել, թե ոնց կարելի է էդ տարածքն ազատագրել և փակել։ Էն թյուրիմացությունը՝ թե Բաբայանը որոշեց, Բաբայանն ասեց․ ոչ մի բան չի ասում, որովհետև խորհրդական ես դու, նախագահի կողմից գործուղված՝ էդ խորացված բունկերը, որտեղ ձեր շտաբն ա եղել․․․ խորհուրդ ես տալիս, հետո նախագահին զեկուցում ես իրավիճակը, թե ինչ է կատարվում։ Վե՛րջ։ Քո բոլոր ֆունկցիաները դրանից հետո ավարտված է»,- մանրամասնել է Բաբայանը։
Հարցին, թե փորձե՞լ է ներկայացվող ռազմավարությունը քննարկել Արցախի նախկին ղեկավարնների հետ, Ս․ Բաբայանն արձագանքել է՝ «Նրանք ասելիք չունեն»։
Տեսանյութը՝ Արցախի ՀԸ-ի։
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…