Մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից փակել են Երևանի մի շարք գլխավոր ճանապարհներ, կանգնեցրել երթևեկությունը և բարձրախոսներով հայտարարել, որ այսօր ժամը 17:00-ին հավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։
Նրանց շարքերում է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, որն ակցիայի ժամանակ հայտարարել է, որ Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը:
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, թե «տալիս են Սյունիքը» և պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ:
Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիա անող քաղաքացիներին մոտեցել են ոստիկանները և պահանջել ազատել փողոցը, վերականգնել երթևեկությունը: Բացասական պատասխան ստանալուց հետո իրավապահները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ հայտնել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժում, որի պայքարը հայկական պետականության պահպանման համար է։
Ոստիկանները բերման են ենթարկել փողոց փակածներին՝ այդ թվում Սոֆյա Հովսեփյանին։
Որոշ ժամանակ անց փողոցները բացվեցին։
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…
Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…
Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…