«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 21-ին տեղի կունենա հռչակավոր Լոնդոն Քամյունիթի Գոսպել երգչախմբի բացառիկ համերգը Հայաստանում: Երգչախումբը հիմնադրվել է 1982 թվականին և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային հռչակ։ Այսօր նրանց կատարումները կարելի է լսել հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Առյուծ արքան» և «Մոխրոտը»։
Նրանք հանդես են գալիս համաշխարհային գերաստղերի՝ Փոլ Մքարթնիի, Էլթոն Ջոնի, Ադելի, Քայլի Մինոուգի, Էլի Գոլդինգի, Ջասթին Թիմբերլեյքի, Փինքի և այլոց հետ: Պատահական չէ, որ բազմաթիվ հեղինակավոր ընկերություններ, որոնց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Ուան Ռեփաբլիքը, Մարկ ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը, Մերսեդեսը, իրենց արտադրանքը լավագույնս ներկայացնելու համար Լոնդոն Քամյունիթի Գոսպելին են վստահում իրենց գովազդը։
Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Հայաստանում երգչախումբը կկատարի իր երգացանկից տարբեր տարիների սիրված ստեղծագործություներ և Սուրբ ծննդյան երգեր:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…