Լրահոս 24/7

«ՆԱՏՕ-ն շարունակում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով». Զախարովա

ՆԱՏՕ-ն չի արձագանքում Մոսկվայի նախազգուշացումներին և շարունակում է լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների երկայնքով. ԱՄՆ-ի և Էստոնիայի համատեղ զորավարժությունների անցկացումը նման գործողությունների ևս մեկ օրինակ է։ Այս մասին կիրակի օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է TASS-ը։
 
«Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի սահմանների մոտ լարվածություն չստեղծել, ՆԱՏՕ-ն լռում  և շարունակում է»,- ընդգծել է դիվանագետը։ 
 
Նա  ընդգծել է Էստոնիայում Ամերիկայի դեսպանատան հայտարարությունը՝ Բալթյան Հանրապետության տարածքում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: «Ամերիկայի դեսպանատունը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում մշակվում են  ոչ ավանդական մեթոդներ: Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչի մասին են խոսում»,- նշել է Զախարովան։
 
«Պենտագոնի ռազմական խաղերում այս երկիրը ոչ այլ ինչ է, քան ՆԱՏՕ-ի հենակետը՝ մեր սահմանների մոտ: Այս միջոցառումները, որոնք ուղղված են զինված ուժերի փոխգործակցության զարգացմանն ու «զուգակցմանը», այլ նպատակներ չեն հետապնդում և չեն կարող իրականացնել»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: 
 
Զախարովայի խոսքով՝ այն փաստը, որ այդ զորավարժություններն անցկացվում են Տալլինի և Վաշինգտոնի միջև զորքերին փոխադարձաբար վառելիքով ապահովելու մասին հերթական ռազմական համաձայնագրի կնքումից մի քանի օր անց, «միայն հաստատում է ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ արհեստականորեն լարվածություն ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ»։
 
Զախարովան նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պարբերաբար մեղադրում է Ռուսաստանին «գործողությունների ոչ թափանցիկության» և «ագրեսիվ պահվածքի» մեջ, սակայն Էստոնիայում ամերիկյան զորքերի զորավարժությունները ցույց են տալիս հակառակ իրավիճակը։
 
«Եվ այս ամենը նրանք ասում են մեր սեփական տարածքում ռուսական զինված ուժերի զորավարժությունների մասին։ Եվ հիմա ես կցանկանայի իմանալ, թե որքանո՞վ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Յենս) Ստոլտենբերգը նման գործողությունները համարում թափանցիկ, կանխատեսելի և ոչ ագրեսիվ… Եթե, նրա կարծիքով, ամեն ինչ լավ է, այդ դեպքում ի՞նչ դժգոհություններ կարող են լինել ներքին ռուսական զորավարժություններից, որոնք անընդհատ անհանգստություն են պատճառում նրան»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago