

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և փոխադարձ վստահությամբ:
Մեզ հաջողվել է համատեղ ջանքերով ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային ատյաններում, զարգացնել մշակութային, կրթական և գիտական շփումները:
Մեր ժողովուրդները ճակատագրական պահերին սատարել են միմյանց, կիսել վիշտն ու ուրախությունը, պայքարել և այսօր էլ միասնաբար պայքարում են հանուն արդարության, համամարդկային իրավունքների և արժեքների վերականգնման ու պահպանման:
Հայաստանը բարձր է գնահատում Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Որպես Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ՝ հայ համայնքի ներկայացուցիչները լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական ու մարզական ոլորտներում և իրենց գործունեությամբ զգալիորեն նպաստել և շարունակելու են նպաստել Լիբանանի զարգացմանը և առաջընթացին:
Մեր երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի նպատակային օգտագործումը կխթանի փոխշահավետ համագործակցությունը:
Վստահ եմ, որ միասնական ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք երկկողմ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…