Լրահոս 24/7

Վերապատրաստվում են ԱԺ աշխատակիցները

Կարեւորելով խորհրդարանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացումը` ՀՀ ԱԺ աշխատակազմը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ աշխատակիցների համար նախաձեռնել է «Տվյալների կառավարում, հաղորդակցություն եւ ներկայացում» խորագրով դասընթաց, որի մեկնարկը տրվել է նոյեմբերի 22-ին:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Դասընթացի ընթացքում աշխատակազմի ներկայացուցիչները կբարելավեն Microsoft Office-ի երեք ծրագրերով (MS Excel, Word, PowerPoint) աշխատելու իրենց կարողությունները:

Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին վերապատրաստման դասընթաց նախաձեռնելու, իսկ ՄՀԻ-ի գործընկերներին` խորհրդարանական նախագծերին աջակցելու պատրաստակամության համար: ԱԺ փոխխոսնակը կարեւորել է աշխատակիցների համակարգչային հմտությունների կատարելագործումը:

Նա բարձր է գնահատել աշխատակազմի ներկայացուցիչների` նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու ցանկությունը եւ հորդորել հնարավորինս արդյունավետ օգտագործել ընձեռած հնարավորությունը:

Մասնակիցներին ողջունել եւ արդյունավետ դասընթաց է մաղթել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը: Նա ՏՏ ոլորտում ԱԺ աշխատակազմի ունակությունների բարձրացման տեսանկյունից կարեւորել է նմանատիպ թրեյնինգների անցկացումը:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը նշել է, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ` «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի միջոցով: Ջեյմս Դե Ուիթի խոսքով` անցկացվելիք դասընթացը ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության մի մասն է կազմում: ՄՀԻ-ի տնօրենի խոսքով` դասընթացն օգտակար կլինի տվյալների հաղորդակցության արդյունավետությունը բարձրացնելու եւ դրանց ներկայացման հմտությունները կատարելագործելու առումով:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

13 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago