Գրեթե 150 միգրանտից բաղկացած խումբը նոյեմբերի 21-ի լույս նոյեմբերի 22-ի գիշերը ապօրինի կերպով բելառուսա-լեհական սահմանով Եվրամիության տարածք ներխուժելու փորձ է արել։ Դեպքը տեղի է ունեցել Դուբիչ-Ցերկևնայում գտնվող ֆորպոստի կողմից հսկվող վայրում, միգրանտների գործողությունները վերահսկվել են բելառուսական հատուկ ծառայությունների կողմից, ասված է Լեհաստանի սահմանապահ ծառայության Twitter-ի միկրոբլոգում։
DW-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Լեհաստանը լրագրողներին թույլ չի տալիս մուտք գործել սահմանային գոտի, ուստի անկախ աղբյուրներից այս տեղեկությունը չի հաստատվել։ Եվրամիությունը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է ճգնաժամային շրջաններից ներգաղթյալներին ԵՄ արտաքին սահման ուղարկելը կազմակերպելու մեջ, որպեսզի ճնշում գործադրի Արևմուտքի վրա՝ ԵՄ-ի կողմից Մինսկի դեմ սահմանված պատժամիջոցների համար։

















