

2021 թվականի նոյեմբերի 22-ին, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված Հայաստանի Հանրապետության 30-ամյակին» միջոցառման շրջանակներում հատուկ դրոշմակով մարվել է միակողմանի բացիկ՝ նվիրված Հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայփոստը:
Փոստային բացիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՏՀՏԳՄ նախագահ, «Սինոփսիս» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Միակողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:
Բացիկի վրա պատկերված է նամականիշի տեսքով Հայաստանի Հանրապետության զինանշանը, «30 ամյակ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն լեզվով: Բացիկի վրա նաև պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…