Լրահոս 24/7

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի բացահայտում Քննչական կոմիտեում

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքերի բացահայտում Քննչական կոմիտեում:

ՔԿ-ն դեպքերի մասին հաղորդագրություն է տարածել․ 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքեր:

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, տարբեր պատրվակներով տիրացել է մի շարք անձանց «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել է վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները՝ պատճառելով գույքային վնաս:

Այսպես՝ 2021թ. հուլիս ամսից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում տղամարդը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, «Յանդեքս» առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայության միջոցով իրականացրել է տարբեր երթեր, որոնց ընթացքում, տարբեր պատրվակներով տիրացել է ավտոմեքենայի վարորդների անվամբ բացված «Իդրամ» դրամապանակների տվյալներին, ինչից հետո տնօրինելով նշված դրամապանակները՝ վերջիններիս անվամբ առցանց եղանակով ձևակերպել է վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է պայմանագրերով հաստատված խոշոր չափերի դրամական միջոցներ:

2021թ. նոյեմբերի 19-ին 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ ինչպես այս այնպես էլ համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիները դիմեն իրավապահ մարմիններին՝ միաժամանակ զերծ մնալով սեփական դրամապանակների տվյալները տրամադրելուց:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

20 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

20 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

21 hours ago