Քաղաքականություն

Տարածաշրջանում առկա լարվածությունը հաղթահարելու համար պետք է օգտագործել բանակցությունների հնարավորությունները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին։

Առաջին հարցը վերաբերում էր դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության նիստի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։

Հարցին, թե ինչու են Երևանն ու Բաքուն որոշել օգտագործել հենց այդ հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ ՄԽ շրջանակից, վարչապետը պատասխանեց․

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով, և, ինչպես գիտեք, արտգործնախարարներն այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են, և մենք ակնկալում ենք, որ նաև Մինսկի խմբի համանախագահությունը կկազմակերպի այդպիսի հանդիպում։

Դեկտեմբերի 15-ի հանդիպումը նույնպես նորություն չէ, որովհետև Եվրամիության նախագահ Շառլ Միշելը դեռևս ամռանը՝ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, ասել էր, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է տեղի ունենալու դեկտեմբերի 15-ին, և գաղափար առաջարկեց, որ կազմակերպի հանդիպում իմ և Ադրբեջանի նախագահի միջև»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի կարողանան իրադրությունը կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից։ Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպումից ակնկալվող հարցերին՝ վարչապետը նշեց․

«Մենք կփորձենք տարբեր տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին։ Կարծում եմ, որ Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը։ Ընդհանուր ԵՄ-ի, Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկենք։ Նաև ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի, և ես չեմ կարծում, թե ամեն կոնկրետ հանդիպումից արագ արդյունքների ակնկալիք պետք չէ ձևավորել»։

Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում կա լարվածություն, և լարվածությունը հաղթահարելու համար պետք է օգտագործել բանակցությունների հնարավորությունները։

«Նոյեմբերի 26-ին նաև Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սոչիում է տեղի ունենալու հանդիպում, բայց այդ հանդիպման շուրջ խոսակցություններն ավելի վաղ են սկսվել։ ԵՄ խորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցների ընթացքում զուգահեռ ևս մի նախաձեռնություն ի հայտ եկավ․ խոսքը պաշտպանության նախարարների միջև հաղորդակցության ուղիղ կապ ստեղծելու մասին է, որի նպատակը միջադեպերի կանխարգելման փորձ անելն է։ Ես ինքս համաձայնություն եմ տվել այդպիսի կապի ստեղծմանը, և պետք է հուսալ, որ այդ կապը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- նշեց վարչապետը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

17 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

18 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

18 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

18 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

18 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

19 hours ago