Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան. Նիկոլ Փաշինյան

ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունն առաջիկայում կտեղափոխվի Հայաստան: Այդ մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առցանց ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կառավարական հանձնաժողով է ձևավորված, և կառավարական հանձնաժողովը որոշումներ կկայացնի, և Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան:

«Վանո Սիրադեղյանին ես անձամբ ճանաչել եմ, որոշակի հարաբերություններ եմ ունեցել, նաև որ նա «Հայկական ժամանակ» օրաթերթում Ավետիս Հարությունյան անունով երկար ժամանակ տպվել է, նաև հարցազրույց եմ արել, բայց, մյուս կողմից՝ վարչապետի կարգավիճակում երբևէ որևէ պարագայում աշխատում եմ իմ անձնական համակրանքները և հակակրանքները պետական մակարդակի որոշումների հիմքում չդնել, որովհետև նման դեպքերում ամեն դեպքում պետք է լինել հավասարակշռված, հաշվի առնել բոլոր պոզիտիվ և նեգատիվ հանգամանքները և օբյեկտիվ լինել մաքսիմալ: Ես այցելել եմ նրա ընտանիքին, իմ ցավակցությունն եմ հայտնել, և ցավում եմ շատ, որ ամեն ինչ այդպիսի ավարտ ունեցավ»,- ասաց Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

20 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago