

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ասուլիսին պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։
«Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին․ որ Հայաստանը և Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որն սկսում է զբաղվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով։ Այդ թղթի մեջ գրված չի լինելու՝ սահմանն անցնում է այստեղով կամ այնտեղով։ Դա տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սահմանազատումն ու սահմանագծումը բարդ գործընթաց է։
«Փաստաթուղթը լինելու է այն մասին, որ հանձնաժողով է ձևավորվում, և սկսվում են աշխատանքները. ի՞նչ մեթոդաբանությամբ դա պետք է տեղի ունենա, ի՞նչ իրավական հիմքերի վրա հենվի: Շատ է խոսվում քարտեզների մասին: Պետք է բոլորս հասկանանք, որ քարտեզը նկար է, որն առանց իրավական հիմնավորման որևէ արժեք չունի։ Հիմա կարող եք ասել՝ կառավարությունը գիտի՞ իրավական հիմքերը։ Ես ասում եմ, որ, այո, մենք միլիմետրի ճշտությամբ տիրապետում ենք՝ Սովետական Հայաստանի սահմանը որտեղով է անցել։ Կարող է հնչել քննադատություն՝ ինչո՞ւ Սովետական Հայաստանի։ Պատասխանը շատ պարզ է․ որովհետև Հայաստանի Հանրապետությունը անկախություն հռչակել է Սովետական Հայաստանի տարածքով, և միջազգային հանրությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը այդ տարածքով», – ասաց Փաշինյանը։»,- ասաց նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…