Ասում են՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելն ավելի դյուրին է, քան ձեզ հետ. երգիչ Մհերի բաց նամակը Արայիկ Հարությունյանին

Երգիչ Մհերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

Բաց նամակ Արայիկ Հարությունյանին

Հագարժան պարոն նախարար
Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել ձեզ հնգանախարարական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել ձեզ Իմաստություն ուժ կորով որպեսզի կարողանաք տիտանական աշխատանքին հատկացնել համահավասար ժամանակ ինչի հետևանքով կզարգանան երկրիս բոլորի հինգ ոլորտները առանց խտրականության, ինչի առնչությամբ ունեմ մեծ մտահոգություն։
Նամակիս անհրաժեշտությունը ունի իր լուրջ և կարևոր մտահոգությունը, քանզի ամիսներ շարունակ նախարարության կողմից անուշադրության է մատնված մի մեծ նախաձեռնություն և առաջարկ , որն ունենալու է պատմական ներկա և մեծ ապագա ։ Լինելով Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ 2019 թվականին տնօրենի , ողջ աշխատակազմի և ուսանողական համակազմի հետ ի նշան քոլեջի հիմնադրման 90 ամյակին դիմեցինք նախարարություն նախաձեռնությամբ քոլեջը անվանակոչելու աշխարհահռչակ շանսոնիե , ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անունով, ինչի համաձայնությունը ստացել էինք նաև Ազնավուրի ընտանիքից։ Մինչ օրս ես որպես կառավարման խորհրդի նախագահ մտահոգությունս եմ հայտնում թե՞ նախարարությունը ինչով է զբաղված, որ նմանատիպ կարևորագույն նախաձեռնությանը աչքաթող է արել։ Իսկ վերջերս տեղեկացանք , որ դեռ ժամանակ չունի դրան անրադառնալու։ Քոլեջը ունի մեծ ներդրումների կարիք ինչի լուծումը մենք կունենանք այն բարձրացնելու և միջազգային մակարդակի հասցնելու միջոցով։ Այսօր կան ներդրողներ ովքեր պատրաստ են ֆինանսական մեծ աջակցություն տրամադրելու քոլեջին , ինչը ևս կթեթևացնի պետության բեռը։ Ընդամենը նախարարությունը պետք է տրամադրի համապատասխան հրաման անվանակոչմամ մասին ինչն ձգձգվել է 7 ամիս և մի գուցե պետք է սպասել 7 տարի։
Ինչպես ասում է Ռուսական ժողովրդական ասացվածքը ” Նավն ինչպես անվանես այնպես էլ այն կլողա” ։
Դիմելով Ձեզ ակնկալում եմ նախարարության կողմից համարժեք արձագանք, չառհամարել
ուսանողներին, աշխատակիցներին , Ազնավուրի ընտանիքի ժառանգներին և ի վերջո կառավարման խորհրդին, տրամադրել նախարարության կողմից համապատասխան որոշում, մինչ Սեպտեմբերի 1֊ը Քոլեջը անվանակոչելու աշխարհահռչակ շանսոնիե , ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի անվամբ։
Հետգրություն ! Ասում են Ռուսաստանի նախագահի մոտ հանդիպում ստանալն ավելի դյուրին է քան ձեզ հետ ։
Հարգանքով.
ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի մշակույթի պետական քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Մեսրոպյան

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

10 minutes ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

27 minutes ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

45 minutes ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

1 hour ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

1 hour ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

2 hours ago