Լրահոս 24/7

Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են

Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են և 2021թ․-ի նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022թ.-ի հունվարի 10-ը։

Մրցույթի առաջարկների ներկայացման հրավերներն ուղարկվել են նախաորակավորում անցած հետևյալ կազմակերպություններին՝
1. ՀՁ “Shanxi Construction Investment Group” (“SCIG”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “SHANXI Hydrologic Construction Bureau” (“SHECB”, Չինաստան)
2. ՀՁ “Dongfang Electric International Corporation” (“DECI”, ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և “China Road and Bridge Corporation” (“CRBC”, Չինաստան)։

Պատվիրատուի կողմից 2021թ․-ի նոյեմբերի 22-ին կազմակերպվել է մրցույթի մասնակից կազմակերպությունների դաշտային այցելություն Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման տարածք, որին մասնակցել են նաև նախագծման թիմի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում մրցույթի մասնակիցներին ներկայացվել է պատվարի, ոռոգման և շինարարական թունելների առկա վիճակը, հանքերի տեղադիրքը։
Տարածքի ուսումնասիրության հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին ՀՏԶՀ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղ» գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը։

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝ Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով՝ «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1», նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն մ3 :

Կապսի ջրամբարի կառուցման «ՋՌՀԿ/Ախուրյան գետ Փուլ 1» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի վերականգման վարկերի բանկի (KFW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 50 մլն եվրո։ Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսի 29-ից՝ մասհանման վերջնաժամկետը սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը, որը երկարացվել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Ծրագրում ներառված են հետևյալ հիմնական աշխատանքները․
• Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում,
• Ախուրյան գետի (Արփի լիճ ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։

Անավարտ պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցումն առաջին հերթին կապահովի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը,

Կբարձրացնի Շիրակի մայր (12325հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։
Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա,

Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը,

Ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

6 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago