Մշակույթ

Տոլման, ճախաթթուն, Քյավառի փախլավան ու պանրագործությունը՝ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը:

«Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները»,- հայտնում են գերատեսչությունից:

Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով, մասնագիտական դիտողություններով: Նշվում է, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային կազմակերպություններից ներկայացվել են ոչ նյութական մշակութային արժեքների 13 առաջարկներ.

Մանրանկարչության արվեստ,

«Անանա նան քյե ղուրբան» երգ,

«Սև սար» երգ,

Տոլմա,

Վայրի բույսերի և պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում,

Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում,

Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում,

Տոմաստ,

Քյավառի փախլավա,

ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի պանրագործությունը,

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ժողովրդական ճարտարապետությունը,

Ասեղնագործություն,

Տնկարանային տնտեսություն (տնկարանի արտադրանքի տեխնոլոգիա և իրացում):

Առանձին-առանձին անդրադառնալով ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման առաջարկներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները:

Առաջարկները քննարկելիս խորհուրդը հատկապես կարևորել է դրանց լրամշակումը, մանրամասն նկարագրությունը, կենսունակ և կիրառելի մշակութային տարր լինելու հանգամանքը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

2 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

4 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

7 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

8 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

9 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

10 hours ago